Մելանյա Թրամփը կրկին հրապարակավ մերժել է ամուսնուն
Հանգստյան օրերի նախօրեին Դոնալդ և Մելանյա Թրամփերը կրկին ենթարկվել են փորձության։ New Yorker –ը հրապարակել էր թարմ սկանդալային նյութ՝ նախագահի ենթադրյալ դավաճանության մասին։ Playboy-ի 46-ամյա նախկին աստղ Քարեն Մաքդուգալը հայտնել էր Թրամփի հետ իր կապերի մասին։ Սպիտակ տան մամլո ծառայությունը հերքել էր պատմությունը, սակայն ԱՄՆ առաջին տիկինն ուրբաթ հրաժարվել էր հետևել արարողակարգին։
Այդ օրը նախագահը տիկնոջ հետ պետք է ուղևորվել Ֆլորիդայի Փարքլենդ քաղաք, որտեղ միջնակարգ դպրոցներից մեկում օրերս հրաձգություն էր տեղի ունեցել՝ խլելով 17 մարդու կյանք։
Մելանյա և Դոնալդ Թրամփերը չեն չեղարկել այցը, սակայն միասին չեն հայտնվել Սպիտակ տան մարգագետնում:
