Գերիները Թուրքիայում «բազարի» առարկա չլինելու պատճառով ցմահ ազատազրկում են ստանում
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթթերյան իր էջում մեկնաբանել է Ահմեդ և Մեհմեդ Ալթան եղբայրներին ցմահ ազատազրկման դատապարտումը. «Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի անձնագիր չունեցող գերիները Թուրքիայում «բազարի» առարկա չլինելու պատճառով ցմահ ազատազրկում են ստանում»։ Կարո Փայլանն նկատի ունի «Die Welt»-ի թղթակից Դենիզ Յուջելի ազատ արձակումը Անգելա Մերկելի հայտարարությունից հետո:
