ԱՄՆ-ի պետպարտքը 19 տրիլիոն դոլարից ավելի է
ԱՄՆ ֆինանսների նախարարության փետրվարյան հաշվետվությունում ասված է,որ ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է 19 տրիլիոն դոլարը նման ձևով վերջին մի քանի տարում բառացիորեն կրկնապատկվել է, ինչը շատերը բացատրում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախագահությամբ: Դաշնային պարտքի գրեթե մեկ երրորդը՝ 37%, բաղկացած է «ուսանողական պարտքերից»: Դրանք փոխառություններ են, որոնք ուսանողները վերցնում են բանկերից՝ ուսման վարձը վճարելու համար, ու համաձայն կառավարական ծրագրի, տվյալ վարկերն ամբողջությամբ ապահովագրվում են կառավարության կողմից: Ուսանողների խոսքով՝ իրենք այլ ընտրություն չունեն, քանի որ վերջին 30 տարում ուսման վարձը 225%-ով թանկացել է:
