Չենք ցանկանում Սիրիան մասնատված տեսնել. Դավութօղլու
Ստամբուլում մամլո ասուլիսում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ այսօր տեղի կունենա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը հայտարարել է . «Մենք չենք ցանկանում Սիրիան մասնատված տեսնել: Ես այդ մասին հայտարարել եմ իրանցի գործընկերներին Թեհրանում մեր բանակցությունների ժամանակ»: Նա հիշեցրել է, որ 100 տարի առաջ կնքվել է Սայքսա-Պիկոտ համաձայնագիրը՝ հիմք դնելով տարածաշրջանի պառակատմանը: «Մեզ անհրաժեշտ է թույլ չտալ տարածաշրջանի պառակտման կրկնություն: Ընդհակառակը՝ պետք է գործադրել բոլոր ջանքերը տարածաշրջանը միավորելու համար: Դրան կարող է նպաստել ինչպես Թուրքիան, այնպես էլ Իրանը:Անկարան միշտ հակված է եղել այն դիրքորոշմանը, որի համաձայն՝ տարածաշրջանի երկրները պետք է իրենք լուծեն իրենց խնդիրները: Նույնը վերաբերում է նաև Սիրիային»,- ասել է նա:
