Թուրքիայի առաջարկը ԱՄՆ–ին.համատեղ զորքեր տեղակայել Սիրիայում
Թուրքիան առաջարկել է ԱՄՆ–ին համատեղ զինվորականներ տեղակայել Սիրիայի տարածքում, փոխարենը դուրս հանելով քրդական ջոկատները Թուրքիայի հետ սահմանամերձ շրջանից։«Երկու երկրների հարաբերությունները գտնվում են ճգնաժամային վիճակում։ Մենք որոշել ենք, և նախագահ Էրդողանն է որոշել երեկ երեկոյան, որ պետք է քննարկենք ելքի ուղիները։ Մեր հարաբերությունները չափազանց կարևոր են»,– ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայի ԱԳ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հանդիպումից հետո: Եթե թուրքական գրոհը տեղափոխվի դեպի արևելք՝ Մանբիջի ուղղությամբ, հավանականություն կա, որ ռազմական գործողությունների գոտին կընդլայվի մինչև այն շրջանները, որտեղ տեղակայված են ամերիկյան հատուկ զորքերը։
