6 հայտնի լրագրողներ` ցմահ դատապարտյալներ
The Guardian- ի փոխանցմամբ, Թուրքիայում 6 հայտնի լրագրողներ ցմահ ազատազրկման են դատապարտվել 2016 թվականի պետական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար: 3-ը դատապարտվել են ապստամբներին սատարելու մեղադրանքով, նույնիսկ այն բանից հետո, երբ Թուրքիայի Գերագույն դատարանը հրամայել էր ազատ արձակել նրանցից մեկին։ Խոսքն էկոնոմիկայի հարցերով պրոֆեսոր և լրագրող Մեհմեթ Ալթանի, ինչպես նաև նրա լրագրող եղբոր՝ Ահմեթի, և մեկ այլ հայտնի լրագրող Նազլի Իլիշաքի մասին է։ 3 այլ ամբաստանյալներ էլ խախտել են սահմանդրությունը կառավարությունը տապալելու փորձ են արել:
