Թուրքիայում ազատ է արձակվել գերմանացի լրագրող Դենիզ Յուջելը
Թուրքիայում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող գերմանացի լրագրող, գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին ազատ արձակելու մասին որոշում է կայացվել:Թուրքական դատարանը լրագրողին ազատելու մասին որոշում է ընդունել Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հանդիպման հաջորդ օրը: Այս մասին հայտնում է թուրքական T24-ը: Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել էին Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել իր քաղաքացուն: Խնդրի առնչությամբ Մերկելը մտահոգություն էր հայտնել փետրվարի 15-ին Յըլդըրմի հետ հանդիպման ժամանակ:
