ՌԴ գերագույն դատարանը մերժել է Սոբչակին
Ռուսաստանի գերագույն դատարանը մերժել է նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի բողոքը գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածության գրանցման վերաբերյալ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հաղորդվում է, որ Սոբչակի շտաբից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայցը գրանցվել է և քննվել ռեկորդային կարճ ժամկետում: «Մի պաշտոնի մի մարդու այդքան երկար գտնվելը սխալ է»,- հայտարարել է նա դատարանում: Նախագահի կին թեկնածուի խոսքով՝ Ռուսաստանում իշխանությունը պետք է սահմանափակվի ժամկետով և պետք է փոփոխվի:
