Ճապոնիայի վարչապետը կայցելի Իրան
RIA Novosti-ն տեղեկացնում է,որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն 38 տարվա մեջ առաջին անգամ կայցելի Իրան՝ գործարարների և ճապոնական ընկերությունների ղեկավարների խմբի հետ,որը կդառնա առաջինը 1978 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ Իրան այցելեց Ճապոնիայի վարչապետ Տակեո Ֆուկուդան: Հունվարին Ճապոնիան չեղարկել է Իրանի դեմ պատժամիջոցները, իսկ փետրվարի սկզբին ստորագրել է ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր, որը ճապոնական ընկերությունների համար ճանապարհ է բացում իրանական շուկա և խթանում է ներդրումները Իրանի գազի և նավթի արդյունահանման ոլորտում: Երկու երկրների բանկերը մասնաճյուղեր բացելու հնարավորություն կստանան, ինչպես նաև երկու երկրների ֆինանսական ինստիտուտների միջև կնքելու արտարժույթի փոխանակման պայմանագրեր:
