Մոսկվայում սառնամանիք է սպասվում
moslenta.ru-ի հաղորդմամբ՝ հաջորդ շաբաթ Մոսկվայում սառնամանիք է սպասվում: Ամենացուրտը կլինի փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը. օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -16-21 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի: Փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը սպասվում է -9-14, իսկ ցերեկը՝ -2-7 աստիճան ցուրտ։ Նշվում է, որ շաբաթվա վերջին Մոսկվայում օդի նվազագույն ջերմաստիճանը կլինի -5-7 աստիճան, իսկ Մոսկվայի մարզում՝ մինչև -10 աստիճան:
