Օբաման քննադատել է Հանրապետականի «ապոկալիպտիկ հռետորաբանությունը»
The Hill-ը փոխանցում է,որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է Հանրապետական կուսակցության «ապոկալիպտիկ հռետորաբանությունը» և նշել, որ իրականում ԱՄՆ-ը շատ լավ վիճակում է: «Չնայած կանխատեսումներին և գլոբալ տնտեսական անկայունությանը՝ ԱՄՆ-ում հաջողվել է միայն վերջին ամսում ստեղծել 242 հազար նոր աշխատատեղ։Ինչպես երևում է, հանրապետականների համար կա այլընտրանքային իրականություն, որում Ամերիկան գտնվում է «խորին վատ տրամադրության մեջ»»,ասել է նա:
