Թուրքիայում ինքնաթիռ է ընկել. օդաչուները մահացել են
Փետրվարի 16-ին Թուրքիայի Իզմիրնահանգում ընկել է ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռ, որը օդ էր բարձրացել փորձնական թռիչքներիրականացնելու համար: Վթարի արդյունքում մահացել են ինքնաթիռի 2 օդաչուները: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: Ըստ աղբյուրի՝ իտալական արտադրության երկտեղանոց SF-260D ուսումնական ինքնաթիռը առավոտյան ժամը 10:26-ի հատվածում դուրս է եկել Իզմիրի Չիղլի նահանգում տեղակայված ռազմաօդային ուժերի 2-րդ գլխավոր ավիաբազայի հրամանատարությունից: Ժամը 10:49-ի հատվածում ինքնաթիռի հետ կապը կտրվել է, որոնափրկարարական աշխատանքների արդյունքում ավիաբազայից 3 կմ հեռավարության վրա հայտնաբերվել են ինքնաթիռի մնացորդները և 2 օդաչու դիակները: Ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս հայտնի չեն: Գրում է razm.info-ն:
