«Անուրջներ» և «զառանցանքներ». պատասխանն Ալիևին չուշացավ

Սերժ Սարգսյանը համաձայն չէ հնչող տեսակետի հետ, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահական ընտրությունները հոկտեմբերից տեղափոխել է ապրիլ, քանի որ ցանկանում է արագացնել ղարաբաղյան խնդրի լուծումը: Երեկ Բուլղարիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ս.Սարգսյանն ընդգծել է, թե չի հավատում, որ Բաքուն ցանկանում է կարգավորել ԼՂ խնդիրը: Միաժամանակ, պաշտոնական Երևանը չի մեկնաբանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ Ալիևի որոշումը: «Ադրբեջանի նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառների մասին, կարծում եմ, որ տեղյակ են այդ երկրի ղեկավարը և մի քանի անհատներ, և դա մեր մեկնաբանելու խնդիրը չէ: Բայց այն տեսակետը, որ դուք ակնարկեցիք, չեմ կարծում, որ իրական է, որովհետև չեմ հավատում, որ հանկարծ Ադրբեջանում անհագուրդ ցանկություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու: Նախկինում՝ նախորդ տարիներին Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին խաղաղ լուծում տալու, բայց, ցավոք, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ հիմա մենք կարող ենք խոսել միայն կորցրած հնարավորությունների մասին», նշել է Ս. Սարգսյանը: Նա անուղղակիորեն անդրադարձել է նաև օրերս Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում Իլհամ Ալիևի ելույթին, որում վերջինս նշել էր, թե իրենց ռազմավարական նպատակը «Ադրբեջանի պատմական տարածքներ Զանգեզուրն ու Երևանը վերադարձնելն է»: «Անկախ նրանից՝ Ադրբեջանում նախագահական, թե խորհրդարանական ընտրություններ կլինեն, դրանք կլինեն արտահերթ, թե ժամկետների մեջ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն ու միայն մի պարագայում՝ եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից՝ բանակցությունների արդյունքների առումով: Մինչև նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների մեջ և զառանցել Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել»,- ասաց Ս. Սարգսյանը: Բուլղարացի պաշտոնակցի ներկայությամբ Սերժ Սարգսյանը հայտարարեց նաև, թե Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների ներքո բանակցություններն ինտենսիվացնել, լարվածությունը թուլացնել և հասնել խնդրի լուծմանը․ «Բայց, ցավոք, մեր ասածները դեռևս մնում են ցանկություններ»: Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահին ևս ԼՂ խնդրի մասին հարց ուղղեցին՝ ընդգծելով, թե ադրբեջանական լրատվամիջոցներում հաճախ են աղավաղվում Բուլղարիայի մոտեցումներն այս մասով: Հարցին նախ Սերժ Սարգսյանը պատասխանեց, հայտարարելով, թե շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար, քանի որ բոլոր ատյաններում այդ պետությունը միշտ սատարել է Եվրամիության դիրքորոշումը և կողմնակից է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը․ «Ես հասկանում եմ, թե ինչու է ձեզ մոտ այսպիսի հարց առաջացել, և կարծում եմ՝ պատճառն այն է, որ նախորդ տարվա աշնանը, երբ պարոն նախագահն Ադրբեջանում էր, Ադրբեջանի նախագահը, իբր, շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի դիրքորոշման համար, բայց ես գիտակցում եմ, որ դա պրովոկացիա է: Իրականության մեջ դա պրովոկացիա է, իսկ մենք սադրանքների չենք ենթարկվում: Մենք վստահում ենք մեր բարեկամներին և գիտենք նրանց իրական դիրքորոշումը»,- ասաց Սերժ Սարգսյանը: Դե ինչ, Սերժ Սարգսյանն, այսպիսով, անուղղակիորեն պատասխանեց Ալիևի «զառանցանքներին»: Կարելի է ասել, «նախընտրական» փուլ մտած Սերժ Սարգսյանն էլ հեռակա «տեղը դրեց» Ալիևին: Բայց ինչպես ասում են՝ Ալիևն, ինքն էր մեղավոր, անձամբ դրան հասցրեց: Իհարկե, պարզ է, որ Ալիևը նախընտրական հռետորաբանությամբ պետք է փորձի գրավել ընտրողների ձայները, բայց իրականում նրա հռետորաբանությունը ունենում է հետևանքներ հասարակության վրա՝ բացասական իմաստով: Նրա հռետորաբանության արդյունքում սերունդներ են մեծացել ու մեծանում, կրթվում՝ հայատյացությունը ուղեղներում ներդրված: Դրա հետևանքով էր ի դեպ, որ Ալիևը 2016 թվականի ապրիլին գնաց արկածախնդրության: Ատելությունը, ռազմաշունչ քարոզչությունն ունենում են հետևանքներ, շատ ծանր հետևանքներ... Այնպես որ, որքան էլ Ալիևի բոցաշունչ ելույթները «նախընտրական» որակենք, պետք է գիտակցել նաև, որ դրանք կարող են շարունակականություն ունենալ՝ ծանր հետևանքներով: Որովհետև «անկյուն քշվածները» շատ հաճախ դաժանությունների են ունակ: Թամար Բագրատունի

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am