Թուրքիայի վարչապետի այցը Գերմանիա ուղեկցվել է բողոքի ցույցերով
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի ասուլիսն ուղեկցվել է բողոքի ակցիաներով: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
Մամուլի ասուլիսին ներկա լրագրողներից մեկը ոտքի է կանգնել և պարզել է լուսանկար, որը, նրա համոզմամբ, արվել է Աֆրինում՝ թուրքական զինուժի գործողությունների հետևանքով:
Այս արարքից զայրացած Յըլդըրըմը հայտարարել է, որ լուսանկարը կեղծ է:
Կանցլերի գրասենյակի դիմաց հավաքված խումբը հորդորել է գերմանական կողմին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային, ինչպես նաև վերջ տալ Աֆրինի ռազմական գործողություններին:

