«Ինքն ասեց՝ դեմն առեք, չասեց՝ գնացեք տփեք կնանիքին». Սարոյան
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանն ասաց, որ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամները արջի ծառայություն են մատուցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Ինքն ասեց` դեմն առեք, էդ չի նշանակում քելեք տփեք էդ կնանիքին։ Ինչ գիտեր, մեջն ինչ կա»,- պարզաբանեց նա: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստում, փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին:
