Պատիժ կպահանջեն «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի համար
Business FM-ը՝ հղում անելով ամբաստանյալներից մեկի փաստաբան Ալեքսանդր Չերնովին հայտնում է,որ դատաքննությունն ավարտվել է։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գործը դատախազություն վերադարձնելու մասին։ Զախարի Քալաշովից բացի, ամբաստանյալների աթոռին է հայտնվել ևս 13 մարդ, այդ թվում նրա «աջ ձեռք» Անդրեյ Կոչույկովը (մականունը՝ Իտալացի), ինչպես նաև մի քանի թիկնապահներ և շինարարներ։ Նրանց մեղադրում են բռնության կիրառմամբ շորթման մեջ, որն իրականացվել է կազմակերպված խմբի կողմից։
