Գևորգ Կոստանյանի կոշիկների քուղերն այսուհետ կկապվե՞ն, թե՞ «դասական պատում՝ գնացի մարդի, ունեցա որդի»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշված է՝ մարտի 27-ին մեկնարկելիք ԱԺ նիստում Հրայր Թովմասյանը կընտրվի ՍԴ անդամ, համամասնական ցուցակով (գրել ենք) պատգամավորի նրա տեղը կզբաղեցնի Տաճատ Վարդապետյանը, իսկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Գևորգ Կոստանյանը։ Դո՞ւք եք նա, որի կոշիկների քուղերն այսուհետ պետք է կապվեն պետաիրավական հանձնաժողովում, որն ապրիլի 9-ից հետո ունենալու է նոր, հզոր ֆունկցիա՝ վերահսկելու է օրենքների կատարումն ալամ Հայաստանում՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազին։ «Ձեզանից եմ առաջին անգամ լսում»։ Պարոն Կոստանյան, Դուք «մեզանից առաջին անգամ» լսեցիք, որ դատախազ եք դառնում, ապա «լսեցիք», որ նախագահի խորհրդական եք դառնում, ասացիք՝ չկա նման բան, բայց «հինգ րոպե անց» դարձաք խորհրդական։ «Ամենայնորեն անկեղծ ու ազնիվ եմ ասում՝ ձեր զանգից մեկ ժամ անց ինձ զանգեցին ու ասացին, որ, իսկապես, նման բան կա»։ Էդ դեպքում մի «նորություն» էլ հայտնեմ․ պետաիրավական հանձնաժողովը նախագահելուց վեց ամիս անց Դուք ԲԴԽ-ի՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկով ընտրվելու եք վճռաբեկ դատարանի նախագահ։ «Բա դե տեսնում եք. դասական պատում՝ գնացի մարդի, ունեցա որդի։ Նախ կցանկանայի իմանայիք, որ ես հիմա էլ վատ պաշտոնների չեմ՝ ԱԺ պատգամավոր եմ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, որը համաժամանակյա զբաղվում է գիտական աշխատանքով»։ Դե, ես էլ հենց էդ եմ ասում՝ վճռաբեկ դատարանի նախագահ կարող են դառնալ վճռաբեկի դատավորները և դոկտորական կոչում ունեցող գիտնականները։ Հիշեցնենք, որ դոկտորի կոչումը Կոստանյանը վերջերս է ստացել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am