Շեյխի առաձնատունը՝ նկարների հավաքածուով վաճառվում է.ինչ արժեք ունի/տեսաշար/
Daily Mail-ի փոխանցմամբ , Անգլիայի Սուրեյ կոմսության Էգամ քաղաքում գտնվող շքեղ տունը պատկանել է սաուդցի շեյխ Վալիդ Ջուֆալիին։ Ամուսնալուծությունից հետո այն բաժին է հասել նրա կնոջը՝ մոդել Քրիստինա Էստրադային, և ահա կինը շքեղ առանձնատունը վաճառքի է դրել:
Տունն ունի 16 սենյակ, լողավազան, թենիսի կորտ և ուղղաթիռային հարթակ։ Այն նոր տիրոջը կարժենա 50 մլն ֆունտ ստեռլինգ (70 մլն դոլար)։ Այդ արժեքի մեջ է մտնում նաև շեյխի նկարների հավաքածուն, որում առկա են Պիկասոյի և Էնդի Ուորհոլի ստեղծագործությունները։ Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 130 հազար քառակուսի մետր։
Նշվում է, որ ամուսնալուծության պատճառ է դարձել այն, որ շեյխը նրանից գաղտնի ամուսնացել է Սաուդյան Արաբիայում։

