Թիլերսոնը՝սիրիացի քրդերին ծանր սպառազինություն մատակարարելու մասին
-Թուրքական «Յենի Շաֆաք» թերթի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Լիբանան կատարած ուղևորության ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը երբեք ծանր սպառազինություն չի ուղարկել Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնպաշտպանության ջոկատներին»։ «ԱՄՆ-ը երբեք ծանր սպառազինություն չի մատակարարել YPG-ին, այնպես որ մենք նրանցից հետ վերցնելու ոչինչ չունենք»,ասել է նա: Պետքարտուղարն ընդգծել է, որ «Թուրքիան և ԱՄՆ-ը կիսում են միևնույն նպատակները»։
