Հրայր Թովմասյանը հրաժարական կտա. ինչ պաշտոն կստանձնի
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, և որ այսօր հրաժարականի դիմում կներկայացնի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: «Այս ժամանակահատվածում ավելի նպատակահարմար կլինի, որ չհամատեղվի այդ պաշտոնները»,- նշել է Շարմազանովը։ Նա հայտնել է, որ Հանրապետական կուսակցությունը որոշել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գևորգ Կոստանյանի թեկնածությունը։ «Պարոն Կոստանյանը կարող է դրականորեն ներկայացնել այդ հանձնաժողովը, ունի մեծ փորձ թե դատախազությունում, թե զինվորական դատախազությունում»,- ասել է Շարմազանովը։
