Նավթարդյունահանման ծավալները Ադրբեջանը պատրաստ է սառեցնել
« Ադրբեջանն աջակցել է ՕՊԵԿ-ի անդամ երկրների որոշմանը՝ սառեցնել նավթարդյունահանումը: Ուղիղ կասեմ՝ մենք միանում ենք այդ դիրքորոշմանը: Մենք մտածում ենք սառեցնել նավթի արդյունահանումը 2016թ. ու այն թողնել նույն մակարդակին: Մենք արդեն կասեցրել ենք նավթարդյունահանման ավելացման նախագծերը: Ադրբեջանում նավթի արդյունահանումն ավելի բարձր չի լինի, քան անցած տարի»,- ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաևը:
