Հույս կա, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը. Զախարովա
Ռուսաստանն ակնկալում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը: Այդ մասին ամենշաբաթյա բրֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան«Հույս կա, որ այդ հակամարտությունը կգտնի իր լուծումը: Ինչպես գիտեք, մենք այդ ուղղությամբ ցուցաբերում ենք համակ ուշադրություն, իսկ ամենագլխավորը՝ ակտիվ մասնակցում ենք կողմերի նախանշած աշխատանքների իրականացմանը»,- ասաց Զախարովան:
