Սլովակիայի հեղինակավոր TA3 հեռուստատեսության ուղիղ եթերում հայտնի սլովակ ռեժիսոր-վավերագրող, լուսանկարիչ Լիբոր Շպիմրը խոսել է Արցախյան շարժման 30-ամյակի մասին, հայտնում է Artsakhpress.am-ը։«Տագնապի 30 տարին Սև այգում» խորագիրը կրող հարցազրույցի ընթացքում ցուցադրվել են կադրեր ռեժիսորի կողմից Արցախում նկարահանած վավերագրական ֆիլմից։ Լ. Շպիմրը ջերմությամբ է խոսել Արցախի, Հայաստանի և, առհասարակ, հայ ժողովրդի մասին՝ նշելով, որ հայերը քրիստոնեության առաջամարտիկներն են։ Հեղինակը ներկայացրել է արցախյան հիմնահարցի համառոտ պատմությունը, նշել, որ հայերը հպարտ և խաղաղասեր ժողովուրդ են: Նրա խոսքով՝ ղարաբաղյան պատերազմը սկսել է Ադրբեջանն՝ ի պատասխան հայերի խաղաղ ցույցերի և օրենքով անցկացված ինքնորոշման հանրաքվեի։Լ. Շպիմրն ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը պետականության բոլոր ատրիբուտներն ունեցող ժողովրդավարական պետություն է։ Հարցազրույցի ընթացքում նա դատապարտել է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ օրերս արված հայտարարությունն առ այն, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանական հողեր են, ուր Ադրբեջանն անպայման վերադառնալու է»։
Նշենք, որ Լիբոր Շպիմրը բազմիցս եղել է Արցախում, վավերագրական ֆիլմ է նկարահանել արցախյան գոյամարտի մասին, որը ցուցադրվել է սլովակյան հեռուստատեսությամբ։ Նա արժանացել է մրցանակների՝ որպես Արցախին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի հեղինակ։
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը