Իրանը կմիանա եվրոպական էներգետիկ ցանցին. Ռեզա Արդականյան
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը հայտնել է, որ Իրանը կմիանա եվրոպական էներգետիկ ցանցին իր հարեւանների միջոցով։ Հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Իրանը էլեկտրաէներգիա է փոխանակում հարեւան երկրների հետ, ինչպիսիք են Հայաստանը, Աֆղանստանը, Պակիստանը, Թուրքիան, Իրաքը, Ադրբեջանը և այդ երկրների հետ ընդհանուր ջրային ռեսուրսների համատեղ օգտագործումը կարող է նպաստել Իրանի հետ համագործակցության ընդլայմանը։
