«Երևանի կառավարության» նիստերը կոյուղահոտով չաղտոտել

Այն, որ Երևան քաղաքի ավագանու նիստում բռնություն է կիրառվել մեր բնակչության մի մասի կյանքին ու առողջությանը սպառանացող վտանգի մասին բարձրաձայնել փորձողների նկատմամբ՝ լիովին տեղավորվում է մեր առօրյայի տրամաբանության մեջ, այն, որ ՀՀԿ-ականները չեն տեսել իրենց կիրառած բռնությունը՝ նույնպես պարզ ու հասկանալի է, նոր բան չկա, այն, որ ՀՀԿ-ական բժշկի ճնշումը կոյուղաջրերի հոտից բարձացել է և որ նա պատրաստվում է "սիստեմա ընդունել, որ էդ թույներից մաքրի իր օրգանիզմը», նույնպես շատ հասարակ, պարզ, տրամաբանական գործընթաց է, հարցեր չի առաջացնում, հարցական է մնում այն, որ այս ամենի մեջ ոչ մի ակնարկ չկա, թե այնուամենայնիվ այսքան ՀՀԿ-ականների նյարդերին, հոգուն և մարմնին ազդած երևույթը ի՞նչ հետևանքներ է թողնելու Նուբարաշենի կոյուղաջրերից թունավորվող, ճնշումը բարձրացող, շնչահեղձ լինող բնակչության վրա: Նրանց նույնպե՞ս ժամանակավորապես "սիստեմա են միացնելու՛՛ և թողնելու այդ պայմաններում, այնպիսի "սիստեմա են միացնելու՛՛, որ օրը 24 ժամ մաքրելու" է օրը 24 ժամ շարունակվող թունավորումը, թե՞ բավարարվելու են երկու ժամանոց ՛՛սիստեմայով՛՛՝ առաջնորդվելով ՛՛նրանք իմունիտետ ունեն՛՛ սկզբունքով, գուցե և առհասարակ ոչինչ չեն միացնելու և թողնելու են շարունակել "թունավորվել, որ հասկանան ինչ է նշանակում ՀՀԿ-ի նուրբ նյարդերը վնասել", շարունակելու են դրանք բարձրաձայնողների "դեմները առնել", վերջապես ի՞նչ են անելու: Մի թաքուն հույս եմ փայփայում, որ այսքանի հետո գուցե Նուբարաշենում հերոսական գործ արվի և տարածքը մաքրվի կոյուղաջրերից, բայց դե հասկանում եմ՝ ողջ երկիրն է կոյուղաջրերի մեջ, այդքանը ո՞նց մաքրեն: Եվ այս ամենից հետո նոր գիտակցությանս է հասնում արդեն բարձրաձայնած լուծումը՝ Երևանի ավագանու ՀՀԿ անդամներն "իրենց անվտանգ չեն զգում Երկիր ծիրանիի անդամների մոտ", Նուբարաշենի կոյուղաջրերի փոխարեն պետք է մաքրվել Երկիր ծիրանիի անդամներից: Կոյուղաջրերը շատ են, Երկիր ծիրանին քիչ...Երկիր ծիրանիի "դեմներն առած", անվտանգ պայմաններում, առանց կոյուղաջրերի թունավորող հոտի, անուշահոտ յուղերով օծված "Երկիր ՀՀԿ"ականների հաջորդ ավագանու նիստում հավանաբար որոշում կընդունվի, ՀՀ կառավարության նման, նիստերն անցկացնել փակ միջավայրերում: Վերջ ի վերջո սա էլ "Երևանի կառավարությունն" է: Հրանուշ Խառատյանի գրառումը

դիտվել է 7 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am