Հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի՝ ԱՄՆ մուտքի արտոնագիրը չեղարկվել է, նրան մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում. ԱՄՆ ԱՆ պատասխանն՝ Aysor.am-ին

Օրերս ԱՄՆ Արդարադատության նախարարությունը տեղեկատվություն տարածեց երեք հայի մասին (Ստելլա Բոյաջյան, Հրաչյա Աթոյան, Դիանա Գրիգորյան), ովքեր Միացյալ Նահանգներում մեղադրվում են մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու ու փողերի լվացման համար: Նրանցից մեկը հաղորդավարուհի Դիաննա Գրիգորյանն է, ով ավելի հայտնի է Դինա Ակոպովնա անունով: Տեղեկատվության տարածումից հետո Դ.Ակոպովնան Slaq.am-ի հետ զրույցում հերքել էր, որ կապ ունի տեղի ունեցած խարդախությունների հետ, ավելին` պնդել էր, որ այս պահին էլ ունի ԱՄՆ մուտքի գործող արտոնագիր: Գործի մանրամասները, մեղադրյալների կարգավիճակը պարզելու համար Aysor.am-ը դիմել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարություն: Նախարարության խոսնակ Նիկոլ Նավաս Օքսմանի (Nicole Navas Oxman) պատասխանից պարզ է դառնում, որ ԱՄՆ իրավապահների համար ՀՀ քաղաքացի Դինա Ակոպովնան այս պահին փախուստի մեջ է, չունի մուտքի արտոնագիր ԱՄՆ և ավելին` այդ երկրում նրան կարող է 20 տարի և ավելի ազատազրկում սպառնալ: Ներկայացնում ենք Aysor.am-ի հարցազրույցը ԱՄՆ Արդարադատության նախարարության խոսնակի հետ: - Այս պահին ԱՄՆ-ում ի՞նչ կարգավիճակում են Ստելլա Բոյաջյանը, Հրաչյա Աթոյանն ու Դիանա Գրիգորյանը: - Բոյաջյանն ազատության մեջ է գրավի դիմաց: Նա ոտքին կրում է տեղաշարժն արձանագրող շղթա, հանձնել է անձնագիրը, ինչպես նաև պարետային ժամ ունի երեկոյան 8-ից մինչև առավոտյան 7-ը: Աթոյանը բերման է ենթարկված: Ընթացքում է Կալիֆորնիայից նրա տեղափոխումը Նյու Յորք: Ակոպովնան շարունակում է փախուստի մեջ գտնվել: Բոյաջյանի և Աթոյանի հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 1-ին՝ առավոտյան 10:00-ին: - Ի՞նչ պատիժ կկրեն մեղադրյալները, եթե դատարանի որոշմամբ մեղավոր ճանաչվեն: - Եթե նրանց ուղղված մեղադրանքը հաստատվի, ապա վճիռը պետք է կայացնի դատարանը: Պետք է նշեմ, որ հրապարակված եզրակացության մեջ հնչեցված մեղադրանքները, պարզապես, մեղադրանքներ են և մեղադրյալն անմեղ է համարվում, քանի դեռ դրանք չեն ապացուցվել: Այնուամենայնիվ, եթե վերոնշյալ անձիք մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնելու են հետևյալ առավելագույն պատիժները` Հանցավոր համաձայնություն արտասահմանիցիների` ԱՄՆ ապօրինի ներգաղթելուն նպաստելու շուրջ` 5 տարվա ազատազրկում (Բոյաջյան, Աթոյան և Ակոպովնա), Մուտքի արտոնագրի հետ կապված խարդախություններ՝ 10 տարվա ազատազրկում (Բոյաջյան, Աթոյան և Ակոպովնա), Հանցավոր համաձայնություն փողերի լվացման նպատակով20 տարվա ազատազրկում (Բոյաջյան և Ակոպովնա), Միջազգային մակարդով փողերի լվացում` 20 տարվա ազատազրկում (միայն Ակոպովնան), Անձնական տվյալների հափշտակում` 2 տարվա բանտային ազատազրկում ի լրացում ցանկացած այլ պատժի (միայն Բոյաջյան): - Մեղադրյալներ Ստելլա Բոյաջյանը և Հրաչյա Աթոյանը ՀՀ քաղաքացինե՞ր են: - Ստելլա Բոյաջյանը ԱՄՆ քաղաքացի է (naturalized U.S. Citizen): Հայտնի չէ` արդյոք նա պահպանում է ՀՀ քաղաքացիությունը: Հրաչյա Աթոյանը ՀՀ քաղաքացի է: Նա ԱՄՆ-ում գտնվում էր ապօրինի: - Այս գործով կա՞ն այլ ձերբակալվածներ, ովքեր մեղադրվում են ԱՄՆ ներգաղթային օրենսդրության խախտումների մեջ: - Այս հարցով քննությունն ընթացքի մեջ է: - Դինա Ակոպովնան այս պահին ունի՞ ԱՄՆ մուտքի գործող արտոնագիր, ինչպես ինքն է պնդում: - Ոչ: Գրիգորյանը չունի ԱՄՆ մուտքի գործող արտոնագիր: Նրա արտոնագիրը չեղարկվել է:

դիտվել է 440 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am