Հաջորդ քառօրյայից սկսած՝ ԱԺ-ն «նոն-ստոպ» ռեժիմով ընտրությունների մեջ է

«Հրապարակ» -ը գրում է. Հաջորդ քառօրյայից սկսած՝ ԱԺ-ն «նոն-ստոպ» ռեժիմով ընտրությունների մեջ է․ պետք է ընտրի ՍԴ անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ, երկրի նախագահ, վարչապետ։ Հիշեցնենք՝ ՀՀ նախագահը, ի տարբերություն վարչապետի, ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ։ «Ելքի» հետ խորհրդարանական հանդիպման գնացած Արմեն Սարգսյանը նաեւ «վիզիտ վեժլիվոստի» է կատարել խորհրդարանի ղեկավարությանը, իր երբեմնի ստորադաս Արա Բաբլոյանին (երբ Ա․ Սարգսյանը վարչապետն էր, Բաբլոյանն առողջապահության նախարարն էր)։ Էդուարդ Շարմազանովի, Վահրամ Բաղդասարյանի, Արփինե Հովհաննիսյանի ներկայությամբ (առանց Միքայել Մելքումյանի) ընթացել է մտերմիկ զրույց, սուրճ են ըմպել, ներկաները զարմացել են Ա․ Սարգսյանի՝ իրենց մասին խորքային տեղեկացվածության աստիճանից։ Ա․ Սարգսյանը նրանց հետ չի՞ քննարկել իր ընտրության ընթացակարգերին վերաբերող հարցեր՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Հասկանալի պատճառով՝ ոչ․ նա դեռ նախագահի թեկնածու չէ»։ Ի դեպ, ՀՀԿ-ում կարծում էին, որ նախագահի թեկնածուն պետք է նաեւ Իրան եւ Վրաստան մեկներ՝ Եվրոպա եւ Ռուսաստան կատարած շրջայցից հետո, սակայն մինչեւ հինգշաբթի չի հասցնի։ Հինգշաբթի տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստում Արմեն Սարգսյանն արդեն նախագահին հանդիպած եւ համաձայնությունը տված կլինի, ինչի առիթով էլ ԳՄ-ն, հավանաբար, կոնյակի բաժակ կբարձրացնի՝ երկուսը մեկում, քանի որ այդ օրը նշվելու է նաեւ Սամվել Նիկոյանի 60-ամյակը։ Իսկ մտավախություն չունե՞ք, որ գաղտնի-փակ քվեարկության ժամանակ ձեր թեկածուն չի անցնի առաջին փուլով։ «Ոչ, չունենք․ նախագահը կանցնի այնպես, ինչպես կորոշեն ՀՀԿ ղեկավարը եւ ՀՀԿ-ն, եւ հետո՝ ամենեւին էլ էական չէ՝ նա կանցնի առաջին, թե երկրորդ փուլով, մեր ձայներն արդեն բավարար կլինեն»։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am