Մանրամասներ Գավառում կրակոցների դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գավառի բնակչին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է: Փետրվարի 12-ին՝ ժամը 21:10-ին, «Գավառ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «զույգ ստորին վերջույթների և կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին /գնդակ/» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, ով Գավառի բնակիչ է՝ ծնված 1987 թ., հրազենային վնասվածք ստանալու դեպքի վայրը։ Նախնական տվյալներով՝ Գավառի բնակիչ Հ.Հարությունյանը հրազենային վնասվածքն ստացել է նույն քաղաքի բնակիչներից մեկի տանն արձակված կրակոցների հետևանքով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակոցի հետքեր, փայտի վառարանում՝ տրորված գնդակ, դրսի արտաքնոցում՝ 6 հատ պարկուճ և արնանման հետքեր: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մեկ անձ ձերբակալվել է՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով: Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ կրակոցներ արձակած անձի ինքնության վերաբերյալ և հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունն շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

դիտվել է 13 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am