«Ելքի» խրատը՝ կնոջը, մարդուն չեն ծեծում
«Պետք է հասկանալ, որ կնոջը, մարդուն, առհասարակ, չեն ծեծում, ես անձամբ չէի ծեծի : «Ելքը» դատապարտում է նման քայլերը: Եթե նման քայլեր է լինելու այս սրահում, նշանակում է` մենք էլ կարող ենք մեզ թույլ տալ», - ավագանու նիստին, անդրադառնալով այսօրվա միջադեպին, ասաց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: «Վախեցնո՞ւմ ես», - հնչեց ՀՀԿ-ականների արձագանքը: «Չեմ վախեցնում, զգուշացնում եմ, որ եթե պետք է ավագանու անդամներին հարվածել, կարող են նաև անդամները պաշտպանվել, ձեզ նման քայլ թույլ մի տվեք, կնոջը չեն հարվածում, մարդուն չեն հարվածում, եթե դա համարում եք սխալ, մի արեք նույն բանը», - ասաց նա: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, թե իրենք էլ են դատապարտում ուժի կիարառումը. «Այստեղ որևէ մեկը ուժ չի կիրառում որևէ մեկի նկատմամբ»:
