«Ս. Սարգսյանին փոխանցեք, որ թոշակառուները Գյումրիում սոված են». 80-ամյա գյումրեցին՝ Արմեն Սարգսյանին .galatv.am/տեսանյութ/

Արմեն Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանի կողմից առաջարկություն էր ստացել առաջադրվել որպես ՀՀԿ նախագահի թեկնածու, այսօր այցելել էր Գյումրի:Այս մասին հայտնում է galatv.am-ը: Գյումրու Ս. Աստվածածին եկեղեցու մուտքի մոտ Արմեն Սարգսյանին մոտեցավ գյումրեցի թոշակառուներից մեկը, ով ողջունելով Արմեն Սարգսյանին՝ ասաց, որ թոշակառուները հնարավորություն չունեն ապրելու 30-40 հազար դրամով, զայրացած են եւ այսպես շարունակվելու դեպքում ապստամբության կդիմեն: 80-ամյա Լեւուշ Նահապետյանը հայտարարեց, որ եթե իշխանությունները չեն ուզում տեսնել թոշակառուների ապստամբությունը, ուրեմն պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը եւ բարձրացնեն թոշակը: «Ես եմ այս երկրի տերը, ուրիշ մեկը չէ: Երկիրն իմս է, որ պատերազմ էլ եղավ, ես պտի ելնիմ գնամ: Մեկ էլ Սերժ Սարգսյանին հաղորդեք, որ թոշակառուները մեռնում են, թոշակներն ավելացրեք, թե չէ ապստամություն կլինի, ավելի վատ բան կլինի: Իրեն հաղորդեք, որ թոշակառուն 30-40 հազար դրամ թոշակ է ստանում: Իրեն ասեք՝ 80 տարեկան մի մարդ կա, հարցնում է՝ այդ գումարով ինչ անի. տաքությա՞ն փող տա, ուտի՞, ստիպված պտի մուրացկանություն անի»,- ասաց 80-ամյա քաղաքացին, ապա հավելեց. «Չի կարելի իրենք ուտեն-խմեն, գլուխները որ բարձի վրա են դնում, ի՞նչ են ասում: Ասում են՝ մենք հանրապետականներս, լավ պտի ապրինք, իսկ մնացած ժողովո՞ւրդը»: Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Լսեցի, հայրիկ, լսեցի»: Վերջում դարձյալ թոշակառուն կրկնեց. «Ասեք իրեն, որ թոշակառուները Գյումրիում սոված են»:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am