Իրանի դեսպանը գնդակն ուղարկել է մեր դաշտ.հայկական կողմի պատասխանը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Հայկ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ Իրանի դեսպանի այն հայտարարությանը, թե Իրանը պատրաստ է Հայաստանին հարմար գնով գազ վաճառել։   Ներկա պահին Իրանը մեզ ավելի մատչելի գնով գազ չի առաջարկում: «ՀԱնցած տարի մենք Իրանից ներմուծել ենք 382 միլիոն յոթ հարյուր հազար խմ գազ և Ռուսաստանից ներմուծել ենք մեկ միլիարդ 996 միլիոն:  Յոթ տոկոս աճ ունենք Ռուսաստանի Դաշնությունից, 2,9 տոկոս աճ ունենք՝ Իրանից»,- ասաց նա: Փոխնախարարը նախ նշեց, որ մենք Իրանից գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակներում 2017-ին ունեցել ենք գազի ձեռքբերման 2.9 տոկոս աճ, իսկ այս տարի պլանավորում են այդ գործարքի ծավալների ավելացում։ «Ինչ վերաբերում է Իրանից գազի ուղիղ գնմանը, երբ որ դուք ինձ ներկայացնեք՝ որն է այդ սահմանումը հարմար գնի, ես միգուցե ավելի կոնկրետ պատասխան տամ, բայց ձեզ հստակ կարող եմ ասել, որ Իրանի կողմից մինչ այսօր չի եղել ավելի էժան գնով գազ վաճառելու առաջարկ»,- ասաց Հարությունյանը։ Նա հայտնեց, որ Իրանի հետ աշխատանքները շարունակվում են և նախատեսում են ծավալների ավելացում գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակներում, և ոչ մի սահմանափակում չկա, ընթացիկ բանակցություններ են, որոնք տարվում են մշտապես: «Հստակ կարող եմ ասել, որ Իրանի կողմից մինչ այսօր չի եղել ավելի էժան գնով գազ վաճառելու առաջարկ»,-հայտարարեց նա և կոչ արեց դեսպանից հարցնել, թե ինչ ասել է՝ «հարմար գին»: «Երբ մենք ավելի մրցունակ գին կունենանք, այդ հարցը կքննարկենք: Այնպես չէ, որ մշտապես այդ հարցը մեր օրակարգում չէ, Իրանն էլ է շահագրգռված իր գազի արտահանման ծավալները ավելացնելու ուղղությամբ, իսկ մենք շահագրգռված ենք ավելի մատչելի գազ ձեռք բերելու, քաղաքական խնդիր չկա»,- ասաց նա: Իրանի դեսպանն իր այդ հայտարարությամբ, ըստ էության, գնդակն ուղարկել է մեր դաշտ,նկատեց լրագրողներից մեկը, արդյոք չեն պատրաստվո՞ւմ արձագանքել դրան:«Մեզ մոտ տպավորություն է, որ դուք մենակ Իրանի դեսպանների հայտարարությունն եք լսում, մեր հայտարարությունները չեք լսում։ Այս հարցով բազմիցս  խոսել ենք, մենակ ես երևի անցած տարի տասը տարբեր հարցազրույցներում այս հարցին անդրադարձել եմ :Իրանի կողմից ներկա պահին, անկախ այն փաստից, որ մենք բանակցում ենք, իրենց ասել ենք այն գնային քաղաքականությունը, որ մենք ունենք, այն ալտերնատիվ գինը, որ մենք ունենք, ներկա պահին ավելի մատչելի գին մեզ չի առաջարկվում»,ասաց Նախարարը:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am