Կոչ.Ազատություն ազգային հերոս Ժիրայր Սեֆիլյանին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն արձագանքում է ՀՀ արդարադատության համակարգի աղաղակող խախտումներին, եւ մասնավորապես, վերջին տարվա ընթացքում քաղաքական մի շարք հայտնի գործիչների նկատմամբ կիրառվող ռեպրեսիաների հարցին: Ակնհայտ է, որ քաղբանտարկյալներ ունեցող երկիրն ընկալվում է որպես բռնապետություն: Այս մասին ասված է ԵՀՄՖ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Դեռեւս հանգուցալուծման է սպասում ազգային հերոսներ՝ Արցախյան պատերազմի ազատամարտիկներ ու Արցախի ազատագրման հարցում անգնահատելի ծառայություններ մատուցած մի շարք անձանց՝ հատկապես Ժիրայր Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի եւ այլոց նկատմամբ կիրառվող բացառիկ անօրինականությունները: Վերջին տարիներին դատաիրավական համակարգի կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցինիզմն ու արհամարհանքը բացահայտ դրսեւորում է ստացել, որի վառ ապացույցներից մեկն էլ ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանության փորձ անող փաստաբանական ինստիտուտի իրավունքների կրճատումն է բռնապետ Սերժ Սարգսյանի կամայականությունները սպասարկող քաղաքական հորջորջված մեծամասնության կողմից՝ արդեն օրենքի տեսքով: «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ դատախազի կողմից տրված գնահատականն առաջադրված մեղադրանքներին եւ միջնորդությունը՝ նրան 11 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, խոսում է բռնապետության ներսում համատարած օրինախախտության եւ անպատժելիության մասին: Նույն գործելոճն է կիրառվում նաեւ մի շարք ակտիվիստների, այդ թվում նաեւ Գեւորգ Սաֆարյանի, Շանթ Հարությունյանի եւ մնացած քաղբանտարկյալների հանդեպ: ԵՀՄՖ նախագահությունը համոզված է, որ Արցախյան ազատամարտի հաղթանակին մեծ վաստակ ունեցող եւ արդարության համար պայքարող հայորդիներին արհեստածին մեղադրանքներով բանտարկելն ապացուցում է մոտ ապագայում բռնապետի կողմից ազատագրված տարածքները վերադարձնելու դավաճանական մտադրությունը, որի մասին բազմիցս խոսել են բանակում չծառայած Հանրապետական կուսակցության դեղնակտուց ներկայացուցիչները եւ բռնապետն անձամբ: ԵՀՄՖ-ը լրջության կոչ է անում ՀՀ նախագահին՝ պահանջով դադարեցնել հատկապես Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ սանձարձակությունները: Եթե սթափության մեր կոչը Սերժ Սարգսյանն անտեսի, ապա ստիպված ենք լինելու ոտքի հանել միջազգային հանրությանը, եւ քաղբանտարկյալների ու ամենակարեւորը՝ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանության հարցով, դիմելու ենք միջազգային կառույցներին: Ցավում ենք, որ ազերիների ու թուրքերի սանձարձակությունների դեմ պայքարից մեր ուշադրությունը շեղվելու է դեպի հայրենի երկրի նախագահի կողմից իրականացվող անօրինականությունները եւ մեր հետեւողական պայքարը Հայ դատի խնդիրների շուրջ, ցավոք, թուլանալու է: Սակայն ակնհայտ է, որ բռնապետության ուղին բռնած իշխանություններից հարկավոր է երկիրը մեկ օր շուտ ազատել: Հուսանք, որ Սերժ Սարգսյանը կըմբռնի ասվածը եւ կընկալի հետեւանքները, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այսօրվա գործող համակարգի ղեկավարները եւ անձամբ Սերժ Սարգսյանը»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am