Իմ կյանքի մայրամուտը թույլ տվեք ապրեմ` ընտանիքիս հետ. Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը բաց նամակ է հրապարակել՝ ուղղված ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանին: Ստորև ներկայացնում ենք նամակն առանց խմբագրման. Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին Մեծարգո պարոն Նախագահ, երկար մտորումներից հետո որոշեցի Ձեր ուշադրությունը հրավիրել իմ ցմահ ազատազրկմանը։ 23 տարի․․․մի ամբողջ մարդկային կյանք․ դրանց մեջ են ամփոփված կյանքիս լավագույն տարիները։ Տարիներ, որոնք կարող էի և պարտավոր էի անցկացնել ընտանիքիս հետ միասին, բայց, ավաղ, երիտասարդ տարիքում իմ չգիտակցելը, ինչու չէ նաև կյանքի փորձի պակասը հանգեցրեցին նրան, որ այդ տարիները ես անցկացրեցի և մինչ օրս շարունակում եմ անցկացնել ճաղերի ետևում։ Պարոն Նախագահ, սրանք լոկ բառեր չեն Ձեզ մոտ խղճահարություն առաջացնելու համար։ Հանրապետության երկրորդ նախագահը չզրկեց ինձ կյանքից, սակայն երբեմն ցմահ ազատազրկումը շատ ավելին է, քան․․․ Այդ 23 դժբախտ տարիների, իսկ դրանց այլ կերպ չես կարող անվանել, որոնցից վեցը եղել են մահապատժի տարիները ինձ վերջնականապես համոզեցին մեկ բան․ Ազատությունն անգին է, և մարդը ծնվում է ապրելու հասարակության մեջ, այլ ոչ թե հասարակությունից մեկուսացված։ Կարծում եմ` կյանքովս եմ հատուցել արածիս համար։ Մի՞թե արածիս համար զղջալը չէ, որ նույնիսկ անհույս վիճակում փորձել եմ չկորցնել մարդկային դիմագիծը, մարդ տեսակս։ Հավատացնում եմ Ձեզ, որ դա այդքան էլ հեշտ չի, առավել ևս այն միջավայրում, որտեղ ես անցկացրել եմ այդ 23 տարիները։ Դա է փաստում նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից տրված դրական բնութագիրը․ դա մի ամբողջ համալիր ծրագիր է, որտեղ ընդգրկված են ամենատարբեր մասնագետներ, որոնք օրեր, ամիսներ, տարիներ շարունակ աշխատել են, և արդյունքում առկա է նման բնութագիր։ Սա է իմ դեմքը․ դեմք, որ 23 տարիների ընթացքում փորձեցի պահպանել և մնալ մարդ։ Այդ տարիների ընթացքում չեմ կորցրել հույսս և պահպանել եմ կապն ընտանիքիս հետ, տվել եմ ուսումի, նպաստել, որ նրանք դառնան հասարակությանը պիտանի քաղաքացի և ամենակարևորը, որ երբևիցե չկրկնեն իմ սխալները։ Ակնկալում եմ Ձեր հատուկ ուշադրությունը և խնդրում ինձ ներում շնորհել։ Իմ կյանքի մայրամուտը թույլ տվեք ապրեմ` ընտանիքիս հետ։ Ստեփան Գրիգորյան

դիտվել է 39 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am