Միավորվում են ընդդեմ Իրանի

Հունվարի 3-ից սկսված Թեհրանի և Էր Ռիյադի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը նոր դրսևորումներ են ստանում: Հիշեցնենք, որ տարաձայնությունների պատճառ դարձավ քարոզիչ Նիմր ալ -Նիմրի մահապատիժը: Նա հանդես էր գալիս շիաների իրավունքների պաշտպանությամբ թագավորության արևելքում: Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն այն դեպքում, եթե Իրանը «դադարի միջամտել այլ երկրների ներքին գործերին», հայտնել է ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդալլա Ալ Մուալլիմին: Նրա խոսքով, քաղաքական իրավիճակը չի անդրադառնա Սիրիայի ու Եմենի հակամարտությունների կարգավորմանն ուղղված քաղաքական երկխոսության վրա, ու Էր Ռիյադը մտադիր չէ բոյկոտել Սիրիայի վերաբերյալ հետագա բանակցությունները: Իսկ մինչ այդ, երկրները համախմբվում են Իրանի դեմ: Բահրեյնն ամբողջովին դադարեցրեց Իրանի հետ օդային հաղորդակցությունը: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայից հետո Բահրեյնն էլ խզեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Քուվեյթը Իրանից հետ է կանչել իր դեսպանին՝ այդ երկրում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելության վրա կատարված հարձակումից հետո: Թեհրանում ու Մեշհեդում անկարգությունները սկսվել էին սաուդյան իշխանությունների կողմից շիա հայտնի քարոզչի մահապատժից հետո: Դրանց հետևանքով մի քանի շենք էր ավիրվել: Փաստացի, մի շարք երկրներ, մասնավորապես` Սաուդյան Արաբիան, Բահրեյնն ու Սուդանը խզեցին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Մինչդեռ Իրանն ափսոսանք է հայտնել Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա կատարված հարձակման կապակցությամբ։ Դրա մասին նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հասցեագրած ՄԱԿ-ում Իրանի դեսպան Գոլամ Ալի Հոշրուի հղած նամակում։ Հոշրուն միջազգային հանրությանը վստահեցրել է, որ Իրանը հարգում է միջազգային իրավունքի նորմերը, և ձգտում է պահպանել դրանք։ Նրա խոսքերով՝ Իրանի իշխանություններն այնպես են անում, որ կալանավորեն ու պատժեն միջադեպի մեղավորներին։ Հիշեցնենք, որ հենց Թեհրանում իր դեսպանատան վրա հարձակումից հետո Սաուդյան Արաբիան խզեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Դրանից հետո Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են Բահրեյնը, Սուդանն ու Քուվեյթը։ ԱՄԷ-ն էլ նվազեցրել է դրանց մակարդակը։ Դիվանագիտական հարաբերությունների խզման մասին Էր Ռիյադի որոշումը Սաուդյան Արաբիային չի օգնի թաքցնել շիա քարոզիչ Նիմր ալ -Նիմրի «հանցավոր» մահապատիժը, հայտարարեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Սաուդյան Արաբիան չի կարող Իրանի հետ քաղաքական հարաբերությունները խզելու միջոցով թաքցնել իր հանցագործությունը՝ կրոնական առաջնորդի մահապատիժը»,- իրանական IRNA գործակալությունը մեջբերում է Ռոհանիի խոսքերը Դանիայի ԱԳՆ ղեկավար Քրիսթիան Ջենսենի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ: Իրան-Սաուդյան Արաբիա լարվածության ֆոնին հայտնի դարձավ, որ Սպիտակ տունը հրթիռի արձակման պատճառով Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ է մշակում: ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ բալիստիկ հրթիռի գործարկման պատճառով ԱՄՆ –ն Իրանի դեմ պատժամիջոցների «տեխնիկական հարցերն է քննարկում»: «Մենք լիովին պատրաստ ենք  պատժամիջոցներ ձեռնարկել, հիմա մենք որոշ տեխնիկական հարցեր ենք քննարկում»,- նշել է Քիրբին: Ավելի վաղ ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովը հայտնել էր, որ 2015 թ. հոկտեմբերին Իրանի կողմից հեռահար գործողության հրթիռի արձակումը կատարվել է Անվտանգության խորհրդի բանաձևի խախտումով: Ըստ էության, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի քանի պետություններ հանդես եկան ի պաշտպանություն Սաուդյան Արաբիայի, որը խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ: Միացյալ Արաբական Էմիրությունները նույնպես հետ կանչեցին իրենց դեսպանին Թեհրանից, սակայն չխզեցին դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, այնուամենայնիվ իջեցնելով դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը: Միաժամանակ, Սաուդյան Արաբիային սատարելու մասին հայտարարեցին Քուվեյթը, Եմենը և Եգիպտոսը: Հիշեցնենք, որ 1980-ականներին առաջին անգամ դադարեցվեցին Իրանի և սուննի պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները: Դարավոր պառակտումը գալիս է այն վեճից, թե ում կարելի է համարել Մոհամմեդ Մարգարեի օրինական հետնորդ Ք.ծ.հ. 632 թվականին նրա մահվանից հետո: Սուննիները կազմում են բոլոր մուսուլմանների 85-90 տոկոսը: Չնայած նրան, որ Իսլամի երկու ճյուղերը դարեր ի վեր գոյատևել են կողք կողքի, կիսելով հիմնական հավատամքը (թե՛ շիաները, թե՛ սուննիները երկրպագում են Ալլահին և առաջնորդվում Ղուրանով), տարաձայնությունները վարդապետության (դոկտրինի), ծեսերի, կրոնա-իրավական և աստվածաբանական հարցերի շուրջ են: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am