Վհուկ գալի՞ս են, թե դառնում.ինչու չի նկատում Գասպարյանը

Սարգսյանին զուգահեռ ոստիկանապետ Վովա Գասպարյանն էլ է ընկել իր ղեկավարած համակարգի ջանին ու զանգվածաբար կադրային ջարդ է անում՝ հեռացնելով համակարգն իբր արատավորողներին ու վհուկներին, որոնք ապականում են ոստիկանական համազգեստը։ Մի քանի բարձրաստիճան ոստիկանների կոտորածն իրականացնելուց եւ մի Մաշտոցի ամբողջ անձնագրային բաժնի աշխատակիցներին ազատելուց հետո Վովա Գասպարյանը նոր նշանակումներ կատարեց և այդ առիթով մի ընդարձակ ելույթ ունեցավ կոլեգիայի նիսոտում, որի հիմնական գաղափարն այն էր, թե «Կրիմինալ սիրող ոստիկանները վհուկներ են` մտած մեր համազգեստի մեջ» և ինքն այսուհետ ևս պայքարելու է նույն ոգով, քանի որ «իր համառությունը՝ ոստիկանությունը բարեփոխելու, սահման չունի»: Գասպարյանն անձնակազմից պահանջել է բացառել «ոստիկանին ու ոստիկանությանն արատավորող ցանկացած երեւույթ, անհանդուրժող լինել բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրենց վարքով ու գործողություններով հակադրվում են «Ծառայելով օրենքին՝ ծառայում ենք ժողովրդին» հիմնարար սկզբունքի կենսագործմանը» ասել է Գասպարյանը ու նաեւ ընդգծել, թե ինքը անգրագիտության համար չի հեռացրել ոստիկանին, քանի դեռ չի սովորեցրել։ Ստացվում է, որ Վովա Գասպարյանը ոչ թե ղեկավարում է Հայաստանի կարեւորագույն հաստատություններից մեկը, որի գործունեությունից է բխում ՀՀ քաղաքացիների պաշտպանվածության, անվտանգության եւ այլ կարեւոր հարցեր, այլ ուսումնական մի հաստատություն, որտեղ զբաղված է մանկավարժական գործունեությամբ։ Ինչ է նշանակում մինչեւ չեմ սովորեցնում... հարց է առաջանում՝ իսկ ինչու է բարեփոխիչ Վովա Գասպարյանը թույլ տալիս, որպեսզի համակարգում աշխատանքի անցնեն իր խոսքով՝ անգրագետներ։ Չէ՚՞որ ոստիկանի անգրագետ ոստիկանի գործողությունը նվազագույնը կարող է ճակատագրեր խեղել, վնասել, եթե չասենք ամբողջովին խլել։ Այսինքն հարկավոր է ոչ թե համակարգը բարեփոխել, այլ այն ձեւավորել ոստիկաններից, ոչ թե անգրագետներից։ Եւ հենց այստեղ է, որ մեկ այլ հարցական է առաջ գալիս՝որտեղի՞ց են գալիս այդ «վհուկները»: Դրսից արդեն վհուկ դարձած գալիս են իրավապահ համակա՞րգ, թե՞ գալիս ու ներսում են վերածվում վհուկների: Եթե դրսից են գալիս, ապա ոստիկանապետը պարտավոր էր դա նկատել: Եթե ներսում են դառնում վհուկ, ապա ո՞ւմ է մեղադրում Վովա Գասպարյանը, որը, փաստորեն, վհուկներ բուժելու համակարգի ղեկավարումով է զբաղվում։ Այնպես որ ,եթե ոստիկանապետի այս քայլը հերթական շոուն չէ, որով փորձ է արվում համակարգի առողջացման իմիտացիա ստեղծել ու նախեւառաջ պատրանք, որ ոստիկանապետն անհանդուրժող է արատավոր երեւույթների, այսկերպ բարեփոխումներն առաջ տանելը մեղմ ասած անմեղսունակություն է։ Էլ չենք խոսում, որ տարիների փորձը ապացուցել է, որ կադրային շարժով հնարավոր չէ բարեփոխումների նույնիսկ իմիտացիա ստեղծել։ Որովհետեւ այսօր որեւէ բարձրաստիճան ոստիկան կարող է ազատ արձակվել իր պաշտոնից, բայց շատ չանցած նշանակվել մեկ այլ պաշտոնում։ Իրականում սա ավելի է կազմաքանդում և որակազրկում համակարգը, քանզի նոր աշխատանքի անցնող ցանկացած աշխատակից կամա թե ակամա պիտի մտածի, որ ինքն այդ տեղում ժամանակավոր է, ամեն րոպե կարող է գլուխ բարձրացնել Գասպարյանի բարեփոխում անելու անկոտրում կամքը։   Անի Սահակյան

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am