Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1

«Առավոտ» թերթն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երբ ես գրում եմ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի մասին, ես անդրադառնում եմ 30 տարի առաջ ձևավորված համաժողովրդական շարժմանը, նրա առաջնորդներին, նրանց փոփոխությանը, նրանց վարքագծին հենց այդ՝ 1988-90 թվականների ընթացքում: Հենց որ ես գրում եմ դրանց մասին, ընթերցողների մի մասը միանգամից հիշում է այն, ինչ եղել է դրանից հետո՝ «բա թալա՞նը», «բա արտագա՞ղթը», «բա մութուցո՞ւրտը»: Նախ՝ հետագա պատմական ընթացքը հնարավոր չէ բնութագրել բացառապես այդ հուզական բացականչություններով: Երկրորդ՝ վերջին տասնամյակում մեծ տարածում է գտնում հետևյալ հռետորական հնարքը՝ դու գրում ես տանձի մասին, բայց քեզ «հակադարձում են»՝ բա ինչո՞ւ չես գրում խնձորի մասին, ինձ խնձորն է հետաքրքիր, ես խնձորի մասին լիքը հայհոյանքներ ունեմ ասելու: Ունես՝ ասա, ես իմ թեման ունեմ, դու՝ քոնը: Եվ այսպես, նախորդ երկու հոդվածներում ես փորձել եմ ցույց տալ, որ Ղարաբաղյան շարժումն առաջացել էր պատմական անհրաժեշտությունից, և դրա դերը մեր նորագույն պատմության մեջ ընդհանուր առմամբ դրական է: Հիմա, ինչպես ես խոստացել եմ, կխոսեմ այն դրսևորումների մասին, որոնք ինձ դուր չեն եկել: 1/ Շանտաժ, որն ուղեկցում է ցանկացած հեղափոխականության: Եթե դու այսպես ասես, այսպես գրես կամ այսպես վարվես, ես կասեմ, որ դու այսինչն ես կամ այնինչը: Մի համարձակվիր ինձ հակաճառել, հակառակ դեպքում ես քեզ վրա քսի կտամ իմ ադեպտների պատժիչ խումբը: Այդպես էին վարվում «Շարժման տղերքը», այնուհետև՝ ԱԺՄ-ն, այնուհետև՝ ՀԱԿ-ը (գուցե նաև այն պատճառով, որ այդ կուսակցությունների հիմքը կազմում են նույն «տղերքը»), այդպես են վարվում շատ-շատերը: Դա հեղափոխական պայքարի տրամաբանությունն է: Ինձ համար անընդունելի տրամաբանություն: 2/ Սեփական սխալներն ընդունելու անկարողություն: 1988 թվականի հուլիսի սկզբին «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդների մեջ խելահեղ գաղափար էր առաջացել՝ իրենց կողմնակիցների մի մասին ուղարկել «Զվարթնոց» օդանավակայան: Նպատակը եթե ոչ օդանավակայանի աշխատանքը կազմալուծելն էր, ապա Շարժման ձայնն աշխարհով մեկ ավելի լսելի դարձնելը, ինչի մասին խոսվեց Թատերական հրապարակի հարթակից»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am