Իսրայելը մեղադրել է Թուրքիային «ՀԱՄԱՍ» շարժմանն օգնելու մեջ
Իսրայելը մեղադրել է Թուրքիային «ՀԱՄԱՍ» շարժմանն օգնելու մեջ՝ թուրք քաղաքացու ձերբակալությունից և արտաքսումից հետո, փոխանցում է AFP-ն։ Shin Bet հետախուզական գործակալությունը հայտնել է, որ «Թուրքիայում շարժման տնտեսական և ռազմական գործունեությունն ընթանում է առանց խոչընդոտի, քանի որ թուրք պաշտոնատար անձիք աչք են փակում և երբեմն խրախուսում»։ Այդ գործունեությունը կախված է բիզնես հարթակներից, որոնք սպասարկում են ՀԱՄԱՍ-ին միջոցների լվացման մեջ և օգտագործվում իրենց շարքերում իսրայելցիների հավաքագրման համար։ Հաղորդվում է, որ հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ Թուրքիան իր ներդրումն է անում ՀԱՄԱՍ-ի ռազմական ամրապնդման գործում, ՀԱՄԱՍ-ը միլիոնավոր դոլարներ է լվացել Թուրքիայի միջոցով:
