Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Ուկրաինա
Վրաստանի նախկին նախագահ և «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Ուկրաինա։ Ուկրաինական Zik հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ կգտնի միջոց, թե ինչպես դա անել։ «Կարծում եմ, որ այժմ մեզ պետք է շարունակել մեր պայքարը։ Նրանք վախկոտներ են, նրանցից պետք չէ վախենալ։ Նրանց պետք է իշխանությունից հեռացնել խաղաղ ճանապարհով՝ ուկրաինական տնտեսությունը փրկելու համար»,-ընդգծել է Սաակաշվիլին։
