Ո՞ր դեպքում Պուտինը կզիջի

Բաքու էր մեկնել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու` Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության կարգավորման հարցը: Այս անսպասելի լուրը հայտնեց ռուսաստանյան «Коммерсантъ» պարբերականը։ Պարզվում է, «Ռոսօբորոնէքսպորտ»-ի, Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ներկայացուցիչների և ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այցը Բաքու «հատուկ բնույթ» է կրում և նախապես չի պլանավորվել: Պարբերականը հայտնեց, որ ռազմական ոլորտում Ռուսաստանի և Ադրբեջանի հիմնական խնդիրները կապված են սպառազինության վերաբերյալ պայմանագրերի իրականացման հետ, որոնք կնքվել են դեռևս մի քանի տարի առաջ: Հիմնական բարդությունն Ադրբեջանի գումարի բացակայությունն է՝ պարտքերը մարելու համար։ Աղբյուրները հայտնում են, որ նավթի գների անկումն ազդել է Ադրբեջանի տնտեսական վիճակի վրա: Ընդ որում, ռուսական լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանի խնդիրները մատակարարումների վճարման հետ կարող են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ առևտրային դիրքորոշում լինել Ռուսաստանի հետ բանակցություններում: Չի բացառվում նաև, որ ադրբեջանցի բանակցողները կբարձրացնեն Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարման հարցը, քանի որ ավելի վաղ Մոսկվան Երևանին մոտ 200 մլն դոլարի վարկ է տրամադրել։ Այսպես` «հատուկ բնույթ» և նախապես չպլանավորված այս այցը ինչո՞վ կավարտվի, թերևս մանրամասներն առաջիկայում հայտնի կդառնան: Սակայն ամենագլխավոր հարցը, որը ծագում է, այն է, թե ինչի՞ դիմաց Մոսկվան կարող է զիջել Ալիևին, որը ֆինանսական խնդիրների առջև է կանգնել: Թե ինչ դիրքորոշում ունի Ադրբեջանը Ղարաբաղի հարցում, դա հայտնի է բոլորին: Որ Ալիևը Պուտինից կարող է պահանջել Ղարաբաղի հարցում ադրբեջանանպաստ լուծում, դա էլ է պարզ: Իսկ որ պաշտոնական Բաքուն արդեն Հայաստանին զենք մատակարարելու հարցում է դժգոհություն հայտնում, դա էլ օրեր առաջ տեղի ունեցավ. Ադրբեջանը բողոքի նոտա հղեց Ռուսաստանին՝ Հայաստանին 200 միլիոն դոլարի զենք վաճառելու մտադրության համար։ Ինչո՞ւ է Կրեմլը Բաքու «բանագնաց» ուղարկել, քիչ անց ավելի հստակ պատկերացումներ հնարավոր կլինի կազմել: Առայժմ մնում է հուսալ, որ Մոսկվայից Բաքու ժամանած «բանագնացի» այցի արդյունքում ոչ հայանպաստ ինչ-որ գործարքներ չեն կնքվի: Առաջիկա օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունների տոնայնությունից էլ հնարավոր կլինի հասկանալ, թե Ռոգոզինի այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններն ինչպիսին են եղել: Թամար Բագրատունի

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am