Ալիևի «յոթ երգն» ու «կոտրած տաշտակը»

Ալիևի հիստերիան, դառնում է ավելի ու ավելի անտանելի Երեկ Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության համագումարի պատվիրակները միաձայն որոշեցին Իլհամ Ալիևին առաջադրել նախագահի թեկնածու: Հեյդար Ալիևի անվան կենտրոնում կայացած համագումարում ելույթ է ունեցել ինչպես գործող նախագահ՝ նախագահի թեկնածու Իլհամ Ալիևը, այնպես էլ կուսակցության շարքային և ղեկավար անդամներ: Իր ելույթում Ալիևը կրկնել է՝ Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է, հակամարտությունն էլ պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Այլ ճանապարհ չկա, մենք երբեք թույլ չենք տա մեր հողերի վրա երկրորդ հայկական պետության ստեղծումը»,- ասել է նա՝ շարունակելով․ «Մենք պետք է ճնշենք Հայաստանին և կանենք դա, նաև միջազգային հանրությանը կհասցնենք մեր ճշմարտությունը»: Ըստ Ալիևի՝ Ադրբեջանն է Հայաստանին մեկուսացրել միջազգային բոլոր ծրագրերից: «էներգետիկ և տրանսպորտային բոլոր ծրագրերը շրջանցում են Հայաստանը, մեր ջանքերի շնորհիվ Հայաստանը դարձել է քաղաքական, տնտեսական, էներգետիկ ու տրանսպորտային փակուղի»,- հայտարարել է Ալիևը, հավելելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով կշարունակեն օգտագործել բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական և ռազմական ներուժը: Ալիևի ջղաձգությունն արդեն ծիծաղելի է: Տարիներ շարունակ հորից իշխանություն ժառանգած որդու հոգեվիճակն էլ կարելի է հասկանալ: Նա տարիներ շարունակ ազգին «կերակրել» է կեղծ հայրենասիրական բոցաշունչ ելույթներով, հիմա՝ կրկին նախընտրական քարոզարշավի մեջ է, ու ի՞նչ «գրավիչ» տեքստեր ներկայացնի, որ զբաղեցնի իր դեմքից հոգնած հասարակությանը... Իհարկե, թեմանները նույնն են, Ղարաբաղը կվերադարձնի», «Հայաստանը մեկուսացնի», «Երևանը կգրավի»... Նա արդեն, իսկապես, ձանձրալի է դառնում, իսկ «յոթ երգերը»՝ մաշված: Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններն անցկացվելու են ապրիլի 11-ին: Հերթական ընտրությունները պետք է կայանային աշնանը, սակայն երեք օր առաջ Իլհամ Ալիևը հրամանագիր ստորագրեց՝ այդ միջոցառումը վաղաժամկետ կազմակերպելու մասին: Ադրբեջանի ընդդիմադիր «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը» հայտարարել է, թե բոյկոտելու է արտահերթ ընտրությունները: «Մուսաֆաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին ասել է, թե վաղաժամկետ ընտրությունների անցկացումը «Ալիևի իշխանությունը ևս 7 տարով երկարաձգելու գործողություն է»: Մինչդեռ՝ Իլհամ Ալիևի խորհրդական Ալի Հասանովը նախօրեին հայտարարել էր, թե ընտրություններն ավելի վաղ անցկացնելու նպատակը տարեվերջին նախատեսված տեղական և միջազգային նշանակության կարևոր իրադարձություների անխափան իրականացումն է: Ադրբեջանում արտահերթ ընտրությունները կարող են միջազգային կառույցների օրակարգում որոշ փոփոխությունների պատճառ դառնալ: Մասնավորապես, հնարավոր է, որ չեղարկվի փետրվարին նախատեսված՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցողների այցը Բաքու: ԵԽԽՎ-ից ԱՊԱ գործակալությանն ասել են, որ սովորաբար ընտրությունների նախաշեմին մոնիտորինգներ չեն անցկացնում, քանի որ համազեկուցողներն ընդգրկվում են ընտրությունների միջազգային դիտորդական առաքելություններում: Եվրամիության հետ հարաբերությունների շրջանակում նախատեսված հանդիպումը չի հետաձգվելու: Վաղը Բրյուսելում կայանալու է Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր մեկնել է Բրյուսել: «Ամնեսթի Ինթերնեյշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես, արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, կոչ է արել այդ հանդիպման գլխավոր օրակարգային հարց դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը: «Հանդիպումից մի քանի օր առաջ լրացել է Իլգար Մամադովի ազատազրկման 5-րդ տարին: Նա Ադրբեջանի ընդդիմության ամենահայտնի դեմքերից է, ով հրապարակավ քննադատում էր իշխանություններին: Նա շարունակում է մնալ ճաղավանդակների հետևում, չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, ըստ որի, նրա ձերբակալությունն անօրինական է: Վերջին տարիներին բանտարկվել են տասնյակ այլ ակտիվիստներ ու լրագրողներ: Հրեշավոր օրենքները գործնականում անհնարին են դարձնում անկախ քաղաքացիական հասարակության գործունեությունն այդ երկրում»,- նշված է «Ամնեսթի Ինթերնեյշնլի» հայտարարությունում: Դրանում նաև ասված է․ «Մինչդեռ՝ Եվրամիությունը գործում է սովորականի պես: Այս շաբաթ Եվրոպական ներդրումային բանկը (EIB) մեկ միլիարդ 500 միլիոն դոլարի վարկ տրամադրելու որոշում է կայացրել՝ Տրանս-Ադրիատիկ խողովակաշարի (TAP) կառուցման համար, որում Ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը 20 տոկոսի բաժնեմաս ունի: Եվրոպական ներդրումային բանկը Եվրամիության բանկ է, հետևաբար՝ բանկի որոշումները պետք է համապատասխանեն Եվրամիության արտաքին քաղաքականության սկզբունքներին, այն է՝ աջակցել ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պահպանմանը: Իրականում Ադրբեջանի բռնաճնշումների հանդեպ Եվրամիության մտահոգությունները հետևանքներ չեն ունենում, երբ խոսքը վերաբերում է գազին»: Իրավապաշտպան կառույցը նաև նշում է, որ Ադրբեջանում անսպասելիորեն վաղաժամկետ ընտրություններ են նշանակվել, ինչը, հնարավոր է, իշխանությանը քննադատողների հանդեպ նոր ճնշումների տեղիք տա: «Հրատապ է, որ Մոգերինին Մամեդյարովին զգուշացնի՝ անարդար կերպով դատապարտվածներին ազատ չարձակելը, քաղաքացիական հասարակության սահմանափակումները սպառնալիքի տակ են դնում գործընկերության նոր ծրագրերը, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը խողովակաշարերի կառուցմանը, որն արդեն իսկ ստվերվել է բռնաճնշումների պատճառով»,- հայտարարում է «Ամնեսթի Ինթերնեյշնլը»: Թամար Բագրատունի

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am