Վերջին 2 օրում Թուրքիայի բանակը Աֆրինում կորցրել է 13 զինծառայող

Փետրվարի 10-11-ին Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիայի զինված ուժերը կորցրել է 13 զինծառայող, ևս 11 զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Սյոզջու» պարբերականի կայքը (1, 2): 12 զինծառայողներից 2-ը Աֆրինում քրդական կողմի խոցած թուրքական ուղղաթիռի օդաչուներն են: 9 զինծառայող սպանվել է փետրվարի 10-ին Աֆրինում քրդական ուժերի հետ բախումներում: Եվս մեկ զինծառայող սպանվել է փետրվարի 11-ին: Ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքի՝ փետրվարի 10-ին սպանված զինծառայողներն են օդաչուներ Մեհմեթ Իլքեր Քարամանը, Էրդեմ Մութը, ենթասպա, ավագ սերժանտ Հասան Քուշը, պրոֆեսիոնալ սերժանտներ Օղուզջան Էքիզը, Էնես Սարըասլանը, Հալիս Քոջան, Բուրաք Աքալըն, Սերդար Էգեն, Հուսեյն Շահինը, Քորայ Քարաջան, Ալի Աքդողանը և մասնագետ եֆրեյտոր Համզա Քարաջաօղլանը: Իսկ փետրվարի 11-ին սպանվել է Բեքիր Գյուլերը: Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Սիրիայի քրդական ուժերը խոցել ենԱֆրինում գործողություն իրականացնող թուրքական զինուժի ուղղաթիռ, նախնական տվյալներով՝ Տ-129 «Աթաք»: Թուրքիայի նախագահը և վարչապետը ևս հաստատել են տեղեկությունը: Մինչև այս, Թուրքիայի զինուժը Աֆրինում կորցրել է նաև գերմանական արտադրության Leopard տանկ, ՀՄՄ-ներ: Նշենք, Աֆրինում թուրքական բանակը ընդհանուր առմամբ ունեցել է 33 զինծառայողի կորուստ: Թուրքիայի զինուժը և աջակցող զինյալները հունվարի 20-ից Աֆրինում գործողություն է սկսել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ: Թուրքիան քրդական ուժերին համարվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղավորում: Աղբյուրը՝ razm.info

դիտվել է 42 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am