Ձմեռային Օլիմպիադայում աղիքային գրիպի համաճարակ է տարածվել
Ձմեռային Օլիմպիական խաղեր - 2018-ին տարածում է գտել նորովիրուսի համաճարակը, գրանցվել է հիվանդության 194 դեպք‚ հայտնում է Страна-ն: Նշվում է‚ որ նորովիրուսը դա աղեստամոքսային խանգարման տեսակ է‚ որին նաև անվանում են աղիքային գրիպ: Նրա նախանշաններն են փորլուծությունը և փսխումը: Բոլոր հիվանդները անհրաժեշտ բժշկական օգնություն են ստացել:
