Շուրջ 400 մարմնի մասունք է հայտնաբերվել Ան-148 ինքնաթիռի կործանման վայրում
Մոսկվայի շրջանում ուղևորատար Ան- 148 ինքնաթիռի բախման վայրում հայտնաբերել են զոհվածների ավելի քան 400 մարմնի մաս: Որոնողական աշխատանքները շարունակվում են‚ այդ թվում՝ օդից‚ փոխանցում է Интерфакс-ը: Հիշեցնենք, որ նախնական վարկածով` պայթյունը տեղի է ունեցել շարժիչի անսարքության պատճառով: Կատարվածի հետևանքով զոհվել է 71 մարդ: Ավելի վաղ հայտնաբերվել էր օդանավի սև արկղերից մեկը:
