Թուրքիային C-400-ի մատակարարումը նախատեսվում է 2019 թվականին
Ռուսաստանը նախատեսում է C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը Թուրքիային հանձնել 2019 թվականին, հաղորդել է «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը՝Washington Post-ին տված հարցազրույցում։ «Մենք արդեն սկսել ենք արտադրությունը և պետք է մատակարարումը սկսենք 2019 թվականին: Սա հարձակողական համակարգ չէ, այլ պաշտպանական։ Մենք կարող ենք այն վաճառել ամերիկացիներին, եթե նրանք ցանկանան։ Այնպես որ ռազմավարական տեսանկյունից այստեղ որևէ խնդիր չկա»,– հայտարարել է «Ռոստեխի» ղեկավարը։

