Նավաբեկություն`Թուրքիայում. զոհվել է 18 մարդ
Կիրակի օրը Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է ներգաղթյալներ տեղափոխող նավը: Զոհվել է 18 մարդ, հայտնում է Anadolu գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել երկրի արևմուտքում գտնվող Դիդիմ քաղաքի ափերի մոտ: Ափային պահակությանը խորտակված նավից հաջողվել է փրկել 15 մարդու:
