Վլադիմիր Պուտինը կրկին գաղտնի զենք է փորձարկում
Բրիտանական Daily Express պարբերականը «Պուտինը նոր գաղտնի զենք է փորձարկում» խորագրով հոդված է գրել, նշելով, որ Ռուսաստանի և Եվրոպայի միջև պատերազմի վախը մեծացել է, երբ Կրեմլը հայտարարել է, որ նոր կործանիչ է փորձարկում: Խոսքը Սու-57 ստելս տեխնոլոգիայով կործանիչի մասին է: Ռուսաստանը հայտարարել է 12 նման ինքնաթիռ ձեռք բերելու մասին, որոնք կարող են սպառազինման անցնել հաջորդ տարվանից: Հոդվածում նշվում են Սու-57-ի հատկությունները, որը ռադիոէլեկտրոնային սարքավորման նոր համալիրի շնորհիվ կարող է արագորեն վերլուծել մարտական իրավիճակը: Այն համալրված է նաև հզոր ռադարով, որը թույլ է տալիս հայտնաբերել մեծ հեռավորությամբ գտնվող օդային և ցամաքային թիրախները, ինչպես նաև չեզոքացնել դրանք հեռահար հրթիռների օգնությամբ:
