Իրանցի միլիարդատերը դատապարտվել է մահվան

Իրանցի միլիարդատեր Բաբակ Զանջանին մահվան է դատապարտվել կոռուպցիայի եւ հիմնադրամների միջոցների հափշտակման համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով դատարանի հայտարարությունը: Բաբակ Զանջանին Sorinet Group կորպորացիայի ղեկավարն է, ակտիվներ ունի Թուրքիայում, ԱՄԷ-ում եւ Մալազիայում: Նա ձերբակալվել է 2013 թվականի դեկտեմբերի 30-ին, ֆինանսական մեքենայությունների եւ կոռուպցիայի ճանապարհով պետությանը վնաս հասցնելու մեղադրանքով: Նրան մեղադրում են պատժամիջոցների ռեժիմի շրջանցմամբ նավթի վաճառքից ստացված միջոցները վատնելու մեջ: Իրանի ազգային նավթային ընկերությունը միլիարդատիրոջը հանձնարարել է 2 մլրդ եվրոյի չափով նավթ վաճառել: Միաժամանակ, ընկերության ղեկավարությունը Զանջանիին չի պարտավորեցրել ստացված միջոցների վերադարձի ֆինանսական երաշխիքներ տրամադրել: Ըստ ՏԱՍՍ-ի, 2012 թվականին ԱՄՆ-ն ու Եվրամիության երկրները Զանջանիին ներառել էին այն անձանց ցանկում, որոնք աշխատում են իրանական նավթի վաճառքի եւ իրանական բանկային հատվածի սահմանափակումների շրջանցմամբ: 2013-ի ապրիլին ամերիկյան գանձապետարանը Զանջանիին մեղադրեց Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների խախտման մեջ, նույնպիսի մեղադրանքներ հնչեցին նաեւ Եվրամիության կողմից: 2014 թվականի փետրվարին էլ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրեց իրանական նավթի հետ կախված կոռուպցիոն մեքենայությունների միջոցով միջոցների հափշտակման հետաքննություն անցկացնել:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am