Չինաստանում տույժի է ենթարկվել 280 հազար պաշտոնյա
2015 թվականին Չինաստանում կարգապահական տույժի է ենթարկվել 284 հազար պաշտոնյա, հայտնում է RIA Novosti-ն: Նրանցից 200 հազարը ստացել են թեթև կարգապահական տույժեր և նշանակվել են այլ պաշտոններում, ևս 82 հազարը կրել են լուրջ կարգապահական տույժեր և պաշտոնի իջեցում են ստացել: Հանձնաժողովը նրանց պատժել է ընկերության կանոնները խախտելու համար: Հունվարի վերջին կարգապահության ստուգման Կենտրոնական հանձնաժողովը հայտնել է, որ 2016 թվականին կանցկացնի հակակոռուպցիոն մեծամասշտաբ ստուգումներ, որոնք կվերաբերեն 32 նախարարի և կուսակցական մարմինների: Համաձայն պաշտոնական վիճագագրության՝ միայն հունվարին պատժվել են 5459 պաշտոնյա:
