Իսրայելի կողմից Սիրիային հարված հասցնելուց հետո Հորդանանում անհայտ արկի մասնիկներ են հայտնաբերվել
Անհայտ ռազմական արկի մասնիկներն ընկել են Հորդանանի հյուսիս-արևմուտքում գտնվող Իրբիդ գավառում, երբ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Սիրիային: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոսին»: Իսրայելի ռազմական ուժերը փետրվարի 10-ի վաղ առավոտյան հարձակում են գործել սիրիական ռազմական բազայի վրա՝ Սիրիայից Իսրայելի վրա բաց թողած անօդաչու թռչող սարքը խոցելուց հետո: Թել-Ավիվը հայտարարում է, որ չի ցանկանում սրել իրավիճակը, սակայն շեշտում է, որ միջադեպը «դեռ սպառված չէ»:
