Ազնավուրն իմ մեծ ընկերն է. Սթինգ
Ֆրանսիայում կայացել է երաժշտական մրցանակների հանձնման Victoires արարողությունը, որի նախագահն է եղել Սթինգը: Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Սթինգը Փարիզ է ժամանել մինչ արարողության մեկնարկը և հարցազրույց տվել, որի ժամանակ նշել է նաև, որ Ազնավուրն իմ մեծ ընկերն է: «Ինձ համար դա մեծ պատիվ է, քանի որ ես, փաստացի, փոխարինում եմ այդ պաշտոնում շատ մեծ արտիստների, որոնց ես խելահեղորեն հարգում եմ, և որոնց թվում է իմ մեծ ընկեր Շառլ Ազնավուրը։ Առավել ևս, որ Ֆրանսիայի հետ ես միշտ ինչ-որ ստեղծագործական կապ եմ ունեցել։ Roxane երգը ես գրել եմ այստեղ՝ Փարիզում»,-նշել է 66-ամյա երգիչը։
